«BMW»-ն կարող է տեղափոխվել ԱՄՆ
«BMW» ընկերության ղեկավարությունը մտածում է նոր մոդելների հավաքումը տեղափոխել Հարավային Կարոլինայի գործարան: Այս մասին գրում է Life.ru-ն:
Գերմանական մակնիշի ղեկավար Հարալդ Կրյուգերը հայտնել է «Automotive News»-ին, որ «BMW»-ն դիտարկում է Սպարտանբուրգում ամերիկյան գործարանի զբաղեցման հնարավորությունը նոր մոդելներով: Այժմ այնտեղ քրոսովերներ են թողարկվում:
Կրյուգերը նշել է, որ վերջնական որոշումը՝ արտադրությունը Գերմանիա տեղափոխելու մասին, դեռևս չի ընդունվել: «BMW»-ի ղեկավարությունը պարզաբանել է, որ խոսքը կարող է գնալ ինչպես որոշ մոդելների արտադրության ամբողջական տեղափոխման մասին ԱՄՆ, այնպես էլ հավաքածուներով մեքենաներ տեղափոխելու մասին՝ հավաքելու համար, որպեսզի շրջանցեն ներմուծված մեքենաների հարկերը:
Ավելի վաղ «BMW»-ի ղեկավարության անդամ Յան Ռոբերտսոնը հայտնել է, որ մակնիշը պատրաստ է հրաժարվել Մեքսիկայում հավաքված մեքենաներն ԱՄՆ տեղափոխելուց: