«Google»-ը պատժել է ռուսին փոքր «G» տառի պատճառով
«Google» ընկերությունը ազգությամբ ռուս Վիտալի Պոպովին զրկել է «ɢoogle.com» դոմեյնի օգտագործման իրավունքից, որում «g» տառի փոխարեն «ɢ» սիմվոլն է: Այս մասին գրում է «Российская Газета»-ն:
Նրա խոսքով՝ «Google» ընկերությունը նրան է վերագրել համակարգչում վնասակար երևույթ տարածելու գործն այն ժամանակ, երբ ինքը ոչ մի կապ չունի դրա հետ: Վիտալի Պոպովը հավաստիացնում է, որ մեղավորը «Blue Arctic LLC» ընկերությունն է, որին էլ պատկանում «oogle.com» դոմեյնը՝ առանց բառի սկզբում «g» տառի:
«Google»-ի և «ɢoogle.com» դոմեյնի սեփականատիրոջ կոնֆլիկտի մասին հայտնի է դարձել այս ամսվա սկզբին, երբ ընկերությունը բողոք է ներկայացրել արբիտրաժային դատարան: Նա Վիտալի Պոպովին մեղադրել է սպամ տարածելու և անձնական տեղեկատվությունն ապօրինի կերպով օգտագործելու մեջ: