Իսպանիայի թագավորի փեսային բանտարկել են ֆինանսական մեքենայությունների պատճառով
Պալմա դե Մայորկա քաղաքի դատարանը թագավորական ընտանիքի անդամների հետ կապված ֆինանսական մեքենայությունների գործով որոշում է կայացրել: Այս մասին գրում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ դատարանը թագավորի քրոջ՝ արքայադուստր Քրիստինայի վրայից հանել է մեղադրանքները, բայց տուգանել է 265 հազար եվրո արժողությամբ գումարով: Նրա ամուսնուն՝ Ինյակ Ուրդանգարինին, մեղավոր են ճանաչել: Նա բանտում կանցկացնի 6 տարի և 3 ամիս, ինչպես նաև կվճարի 512 հազար եվրո տուգանք:
Ինչպես հաղորդվում է, արքայադստեր ամուսին հերցոգ Ուրդանգարին օգտագործել է իր կողմից ստեղծված «Noose Institute» բարեգործական հիմնադրամը՝ փողերի լվացման և դրանք օֆշորի գոտիներ դուրս բերելու համար:
Նշենք, որ Ֆիլիպ VI-ը հունիսին իր քրոջը զրկել էր Պալմա դե Մայորսկի հերցոգուհու տիտղոսից՝ կապված այս գործով հասունացած սկանդալի հետ: