Ռուսաստանը ԱՄՆ նոր վարչախմբին չի նայել վարդագույն ակնոցներով. Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կարևոր են երկու երկրների, և միջազգային ողջ հանրության համար: Այս մասին գրույմ է Gazeta.ru-ն` վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը:
«Մենք համարում ենք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները շատ կարևոր են: Դրանք կարևոր են մեր երկու երկրների, ինչպես նաև միջազգային ողջ հանրության համար, այդ պատճառով մենք համարում ենք որ, անխոս, այս թեման ուժադրության արժանի է»,- ասել է մամուլի քարտուղարը:
Նույնպես Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը ԱՄՆ նոր վարչախմբին չի նայել վարդագույն ակնոցներով: