Եվրոհանձնաժողովը Թուրքիային և Կիպրոսին կոչ է արել հաղթահարել միջադեպը և շարունակել բանակցությունները
Եվրոհանձնաժողովը Կիպրոսին և Թուրքիային կոչ է անում հաղթահարել տհաճ միջադեպը, որը տեղի է ունեցել կիպրոսյան հարցի կարգավորման բանակցություններում, և շարունակել դրանք: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչն Ալեքսանդր Վինթերշթայնի հայտարարությունը:
Կիպրոսի թուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքընջին հինգշաբթի հաղորդել է, որ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը լքել է բանակցությունների սեղանը՝ հայտնելով, որ «նա այլևս ոչինչ չունի ասելու»:
Թուրքիայի ԱԳՆ-ն Անաստասիադիսի վրա է դրել բանակցությունների տապալման պատասխանատվությունը: Անաստասիադիսն էլ իր հերթին Աքնջիին է մեղադրել՝ հաղորդելով, որ կիպրոսցի թուրքերի պատվիրակությունը լքել է բանակցություններն առանց որևէ պատճառի:
«Մենք առաջնորդներին կոչ ենք անում հաղթահարել այս միջադեպը և շարունակել բանակցությունները, որպեսզի ընդհանուր որոշումը հնարավորինս արագ կայացվի»,- ասել է Վինթերշթայնը: