Փարիզում ֆրանսուհուն գիրքը փողոցում թողնելու համար տուգանել են 68 եվրոյով
Փարիզի ոստիկանությունը բնակչուհուն 68 եվրո տուգանք է նշանակել այն բանի համար, որ վերջինս փողոցում է թողել իր գիրքը: Այս մաիսն գրում է РИА Новости-ն՝ հղում անելով France Bleu-ին:
Գվենել անունով կինը հունվար ամսի ավարտին ցանկացել է իր կարդացած գիրքը տալ մեկ ուրիշին, սակայն գրախանութներում չի կարողացել գտնվել գրքերի փոխանակման համար նախատեսված տիրույթ: Այդ ժամանակ կինը որոշել է գիրքը թողնել փողոցում՝ խանութի հարևանությամբ:
Ֆրանսուհին, ով հաճախակի է գրքերով փոխանակվում այլ մարդկանց հետ, հայտտաբերվել է ոստիկանության կողմից, որն էլ վերջինիս 68 եվրո տուգանք է նշանակել փողոցը աղտոտելու համար:
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում տուգանքի նման չափ է սահմանվում նաև նրանց համար, ովքեր հասարակական վայրերում չեն հավաքում իրենց շան հետևից:
Գվենելը այս մասին գրառում է կատարում սոցիալական ցանցերում: Այնուհետև տեղեկությունը տարածվում է նաև տեղական ԶԼՄ-ներում, ինչից հետո Փարիզի քաղաքային իշխանությունները չեղյալ են համարում կնոջը տուգանելու մասին որոշումը: