95 տարի առաջ այս օրը բոլշևիկները Երևանի բանտում իրականացրին ոճրագործություն
95 տարի առաջ` 1921 թ. փետրվարի 17` լույս 18-ի գիշերը բոլշևիկներ դահիճները Երևանի բանտում իրականացրին մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ոճրագործություն` թուրք մսագործի ձեռքով կացնահարելով հայազգի երևելի մտավորականներին ու զինվորական գործիչներին (թվով 21 հոգի) որոնցից շատերը Սարդարապատի ճակատամարտի հերոսներ էին: Նախորդ գիշեր` փետրվարի 16-ին բոլշևիկները գնդակահարել էին ևս 50 հոգու և լցրել բանտի ներսում նախապես փորված հորերի մեջ:
Եվ որպեսզի մերձակայքում ապրող բնակիչները չիմանան կատարվող սպանդի մասին, նրանք բանտի փողոցում մեքենաներ են կանգնեցրել` նրանց անդադար աղմուկի ու ազդանշանների ժխորի մեջ խեղդելու համար հրացանների համազարկերի ձայնն ու բանտարկյալների աղաղակները:
Մհեր Սահակյան. ֆեյսբուք: