Արմեն Մարտիրոսյանը՝ «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար
Այսօր հայտնի դարձավ նաև «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարի անունը: Այն կղեկավարի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի համապետական ցուցակում զբաղեցնում է 2-րդ տեղը:
Հիշեցնենք, որ «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, իսկ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն այս դաշինքի ցուցակում 3-րդն է: