Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի անցկացումը չի լուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել նախատեսված Սահմանադրական հանրաքվեից: Այդ մասին գրում է ТАСС գործակալությունը:
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների ճանապարհով՝ Մինսկի գործընթացի շրջանակներում: Ընդ որում, չենք կարծում, որ խաղաղ կարգավորման գործընթացը կարող է կախված լինել վերոհիշյալ սահմանադրական հանրաքվեի անցկացումից»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ փետրվարի 16-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: