Ռուսական հետախույզ-նավը նկատվել է ԱՄՆ-ի խոշորագույն ռազմածովային բազայի մոտակայքում
ՌԴ ռազմածովային ուժերին պատկանող «Վիկտոր Լեոնով» հետախուզական նավն անցել է Վիրջինիա նահանգի Նորֆոլկի ամերիկյան ռազմածովային բազայից շուրջ 120 կմ հեռավորությամբ: Այս մասին գրում է Интерфакс գործակալությունը՝ հղում տալով Fox News հեռուստաընկերությունը և վկայակոչելով ԱՄՆ ղեկավարության աղբյուրին:
Նշվում է, որ ռուսական նավը գտնվել է միջազգային ջրերի տարածքում: Ինչպես նշում է Fox News հեռուստաընկերությունը՝ «Վիկտոր Լեոնովը» շարժվում է դեպի հարավ: Այն, հավանաբար, ուղևորվում է Հավանա:
Նշենք, որ Նորֆոլկի ռազմածովային բազան համարվում է ամենամեծն աշխարհում:
Ավելի վաղ, ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Վիկտոր Լեոնովը» նկատվել է Դելավեր նահանգի ափերի մոտ, իսկ այնուհետև՝ Կոնեկտիկուտ նահանգի բազայի մոտակայքում: