ԵԽ-ն հավանության է տվել համաեվրոպական բանակ ստեղծելու մասին բանաձևին
Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Բելգիայի նախկին վարչապետ, «Brexit»-ի շուրջ բանակցությունների համար պատասխանատու Գի Վերհոֆստադտի առաջարկած բանաձին. այն է՝ ստեղծել Եվրամիության կենտրոնացման և ԵՄ ֆինանսների նախարարի պաշտոն և եվրոպական բանակ: Այս մասին գրում է BBC-ին:
Նշվում է, որ այդ բանաձևի օգտին քվեարկել է 283 պատգամավոր, դեմ՝ 269, իսկ ձեռնպահ՝ 83 պատգամավոր: Սա կարող է նոր փոփոխությունների հիմք հանդիսանալ, ուստի, բելգիացի գործիչը կարծում է, որ Եվրամիության ներսում հարկավոր է առաջնահերթությունը տալ երկրի մեծամասնության որոշումներին՝ այս կամ այն հարցով չսպասելով ԵՄ բոլոր երկրների հավանությանը:
Այդպիսով, հնարավոր է, որ սահմանափակվի կամ չեզոքացվի այն անդամ երկրների իրավունքները, որոնք կհրաժարվեն իրականացնել կոլեկտիվ որոշումները: