Գիտնականները պարզել են՝ առավելագույնը քանի տարի կարող է ապրել մարդը
Մարդու օրգանիզմի կենսաբանական պոտենցիալը տեսականորեն թույլ է տալիս հասնել 500 տարվան: «Google» ընկերությունում, որը ֆինանսավորում է գենետիկայի զարգացման և հիվանդությունների ախտորոշման հարցում ստարտափները, վստահ են, որ առողջ ապրելակերպ վարելու դեպքում մարդիկ կարող են իրենց կյանքը հասցնել մինչև 120 տարվան: Սակայն հետագա կենսագործունեությունը պետք է աջակցվի տեխնոլոգիական սարքավորումներով: Այս մասին գրում է «Экономика сегодня»-ն:
Ֆուտորոլոգ Ռեյմոնդ Կուրցվելը ենթադրել է, որ մոտակա 30 տարվա ընթացքում գիտնականներին կհաջողվի գտնել «հավերժական կյանքի» բաղադրատոմսը: Նեյրոկենսաբանները կսովորեն պահպանել ուղեղի ֆունկցիաները, իսկ մյուս բժիշկները կկարողանան փոխարինել արդեն ծառայած օրգաններն ու մարմնի մասերը:
Ավելի վաղ ապացուցվել էր, որ կանանց մոտ վաղաժամ ծերացումը կապված է պասիվ ապրելակերպ վարելու հետ: