Մեր երկրի նախագահն է, իր մոտեցումն է, իր որոշումն է. Ծառուկյանը՝ նախագահի հայտարարության մասին
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նշեց.
«Մեր երկրի նախագահն է, իր մոտեցումն է, իր որոշումն է: Նորից եմ ասում՝ ցանկացած իմ թիմակիցներին էլ եմ ասել, ոչ միայն նախագահին, այլ՝ կուցակցություններին էլ, որ որևէ մեկին նեղացնելու, վիրավորելու, ցեխ շպրտելու, դա թույլ մարդն է անում: Մարդը պետք է կարողանա իր արած գործով մոտեցումով հանրությանը, ժողովրդին ցույց տա իր պատրաստակամությունը: Այս հողից ծնված, սովորական աշխատող ընտանիքից մարդ եմ, զրոյից կայացած, ես ամեն ինչ էլ գիտեմ, պատկերացնում եմ, տեսել եմ, արել եմ, հաղթել եմ»: