Մերկ կրծքով գայթակղիչ Մադոննան՝ իտալական «Vogue»-ի շապիկին (լուսանկարներ 16+)
58-ամյա Մադոննան, ով վերջերս Մալավիից երկու աղջիկ է որդեգրել, «Vogue Italia» ամսագրի նոր համարի աստղն է դարձել: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Փոփ-դիվան հայտնվել է ամսագրի շապիկին բավականին գայթակղիչ տեսքով: Լուսանկարիչ Սթիվեն Քլյայնի տեսախցիկի օբյեկտիվում նա երևում է սև թափանցիկ բլուզով, այն էլ առանց կրծկալի:
90-ականների սեքս-սիմվոլը հպարտությամբ ցուցադրում է իր մարմինը՝ կերպարը լրացնելով կարմիր շրթներկով և ատամներին ամրացված զարդով:
Ի դեպ, իտալական «Vogue»-ը հայտնի է նորաձևության աշխարհի հանդեպ ունեցած համարձակ մոտեցմամբ: Եվ այս ամենը շնորհիվ Ֆրանկ Սոցցանիի, ով, ցավոք սրտի, կյանքից հեռացավ նախորդ տարվա դեկտեմբերին: