Գիտնականները Երկիր մոլորակում նոր մայրցամաք են հայտնաբերել
Ամերիկացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մեր մոլորակում գոյություն 8 մայրցամաք: Նրանց խոսքերով՝ նոր մայրցամաքը պետք է կոչել Զելանդիա: Գիտնականները հավաստիացնում են, որ Երկիր մոլորակում կա ևս մեկ մայրցամաք: Այս մասին գրում է «Экономика сегодня»-ն:
Հիմնվելով վերջին հետազոտությունների տվյալների վրա՝ գիտնականները հայտնել են, որ Զելանդիան կարելի է վստահաբար առանձին մայրցամաք կոչել: Եվ նրանց կարծիքով՝ դրա մեջ մտնում է ինչպես Նոր Զելանդիան, այնպես էլ Նոր Կալեդոնիան:
Բանն այն է, որ այդ երկու կղզիները մեկ մայրցամաքային հարթակի վրա են տեղաբաշխված:
Ավելի վաղ ևս շատ գիտնականներ առաջարկել են Զելանդիան առանձին մայրցամաք կոչել, քանի որ վստահ են եղել՝ կղզիների այդ խումբը ժամանակին ցամաքի առանձին մաս է եղել: