Հաստատվել է անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը
Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջները՝ կառավարությունը հաստատել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը:
Ըստ այդմ՝ կկարգավորվեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այդ մարմինների կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում այլ անձանց կողմից էլեկտրոնային եղանակով պահպանվող և մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց փոխանցելու և տվյալների բազաները փոխկապակցելու հետ կապված հարաբերությունները, բացառությամբ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով սահմանված անձնական տվյալների փոխանցման հետ կապված հարաբերությունների: