Մառա Բաղդասարյանից գոհ են հարկադիր աշխատանքը լավ կատարելու համար
Սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը կանոնավոր կերպով կատարում է դատարանի կողմից հրահանգված հարկադիր աշխատանքը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Մառա Բաղդասարյանը չի խախտում կարգուկանոնը, նրանից բողոքներ չկան, նա կանոնավոր կերպով աշխատում է, Սոկոլի շրջանի պետական բյուջետային հաստատություն ժամանում է ճիշտ ժամին»,- հայտնել է հաստատության ներկայացուցիչ Տիմուր Կորոբիցինը:
Կորոբիցինը նաև նշել է, որ հիմնականում Մառա Բաղդասարյանը զբաղվում է թղթաբանությամբ և այլ օժանդակ հարցերով, տարորոշում և դասավորում է տարբեր տիպի փաստաթղթեր և անդորրագրեր: