Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը՝ քրդական միավորումներին որակելով ահաբեկչական կառույցներ
Թուրքիան չի հրաժարվել քրդական միավորոմներին որպես ահաբեկչական կառույց դիտարկելու իր քաղաքականությունից: Նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը առիթը բաց չի թողել և Պենտագոնի նոր ղեկավար Ջեյմս Մատիսի հետ խոսել է սիրիական Քրդական դեմոկրատական միություն կուսակցության (PYD) մասին:
Թուրք նախարարը կրկին հայտնել է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, որով «PYD»-ին համարում են ահաբեկչական կառույց, մինչդեռ PYD-ն վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը և իրականացնում ռազմական գործողություններ ԱՄՆ-ի կոալիցիոն դաշնակից Թուրքիայի դեմ:
Թուրք նախարարը շեշտել է նաև, որ սիրիական Քրդական դեմոկրատական միություն կուսակցության (PYD) ռազմական թև է համարվում ինչպես Սիրիայի քուրդ ժողովրդի պաշտպանության միավորումները (YPG), այնպես էլ Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) ,որոնք էլ հենց գլխավոր խոչընդոտներն են Սիրիայում Թուրքիայի համար:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: