Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը շատ լավ է. Լևոն Զուրաբյան
«Առավոտ» օրաթերթը գրում է․ «ՀԱԿ դաշինքի ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, որն արդեն 72 տարեկան է: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվել ենք՝ առաջին նախագահը քարոզարշավներին ակտիվ մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ:
Նա պատասխանել է. «Թե ոնց կկազմակերպվի քարոզարշավը՝ դժվար է ասել: Աշխատանքները դեռ սկսված չեն, որովհետև մենք հիմա ավելի շատ կենտրոնացած ենք թեկնածուական կազմի կազմավորման վրա: Ռեյտինգային ցուցակը պետք է ավարտենք, որովհետև դրա հիման վրա կառուցվում է կենտրոնական ցուցակը: Բոլոր ռեյտինգայինները պետք է ընդգրկվեն կենտրոնականի մեջ: Մինչև չավարտես ռեյտինգային ցուցակի կազմավորումը, չես կարող կառուցել կենտրոնական ցուցակը»:
Թերթի հարցին՝ հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակն ինչպե՞ս է՝ Լևոն Զուրաբյանը պատասխանել է. «Շատ լավ» և ավելացրել. Не дождетесь!»»:
Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: