Ձերբակալվել է Հյուսիսայի Կորեայի առաջնորդի եղբոր սպանության մեջ կասկածվող երկրորդ կինը
Մալայզիայի ոստիկանությունը ձերբակալել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող 2-րդ կնոջը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Bernama գործակալությանը:
Ոստիկանության գլխավոր տեսուչ Տան Սրի Աբու Բաքարը հաստատել է այս տեղեկությունը, սակայն կասկածյալի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր ստացվել, թր Մալայզիայի ոստիկանությունը Կուալա Լումպուր քաղաքի օդանավակայանի միջազգային տերմինալի մոտակայքում ձերբակալել է Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող կանանցից մեկին: