ՌԴ ՊՆ-ն գրանցվել է «Одноклассники»-ում
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պաշտոնական էջ է բացել «Одноклассники» («Համադասարանցիներ») սոցիալական կայքում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, պաշտոնական էջում կտեղադրվեն բոլոր տեսակի զորքերի ամենօրյա ուսումնական և մարտական աշխատանքի մասին հրապարակումներ: Բացի այդ, պաշտպանության նախարարությունը նախատեսել է տեղեկատվական ժապավենը լցնել ունիկալ լուսանկարներով և տեսանյութերով, այդ թվում՝ ուսումնամարզումներից:
Նաև էջին հետևող օգտատարերեը կկարողանան իրենց կարծիքները հայտնել հարցումներում, քվեարկություններում և քննարկումներում, թողնել մեկնաբանություններ հրապարակումների տակ, բարձրացնել իրենց հուզող հարցերը, ինչպես նաև մասնակցել Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված ակցիային, որն ավելի վաղ կազմակերպել է ՊՆ-ն:
Այս պահին ՌԴ ՊՆ-ն պաշտոնական էջեր ունի նաև «Instagram»-ում, «Facebook»-ում, «ВКонтакте»-ում, «Twitter»-ում և «Youtube»-ում: