Դատաբժշկական փորձագետները չեն կարողացել պարզել Կիմ Չեն Նամի մահվան պատճառը
Մալայզիական դատաբժշկական փորձագետներին դեռևս չի հաջողվել պարզել Կուալա Լումպուրում սպանված Կիմ Չեն Նամի մահվան պատճառը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տրամադրած տվյալները:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 13-ին՝ Մալայզիայի օդանավակայանում:
Կաբելային «Չոսոն-TV» հեռուստաալիքը, վկայակոչելով կառավարական անանուն աղբյուրներին, պնդում է, որ Կիմ Չեն Նամը ենթադրաբար սպանվել է օդանավակայանում այն ժամանակ, երբ իր վրա են հարձակվել 2 կին: Նշվում է, որ վերջիններիս մոտ «թունավորված ասեղներ» են եղել: