Դոմինիկյան Հանրապետությունում երկու լրագրող է սպանվել ռադիոյի ուղիղ հեռարձակման ժամանակ
Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաքում ՝ Սանտո-Դոմինգոյում, երկու լրագրողի են գնդակահարել:Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Հաղորդավարներից մեկը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում էր ծրագիրը իր ֆեյսբուքյան էջում, երբ տաղավարում կրակոցներ լսվեցին:
Ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալների, սակայն նրանց դեռ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել: Իրավապահ մարմիններին չի հաջողվել պարզել կատարված հանցագործության շարժառիթները: