Մալայզիայում ձերբակալվել է Կիմ Չեն Ընի եղբոր մահվան մեջ կասկածվող մի կին
Մալայզիայի ոստիկանությունը Կուալա Լումպուր քաղաքի օդանավակայանում միջազգային տերմինալի մոտակայքում ձերբակալել է Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության մեջ կասկածվող կանանցից մեկին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Կնոջ մոտ, ով ձերբակալվել է փետրվարի 15-ի առավոտյան, Վիետնամ կատարելիք չվերթի տոմս է հայտնաբերվել Դոան Տհի Հուոնգ անվամբ:
Հաղորդվում է, որ ոստիկանության նախնական տվյալներով՝ ձերբակալված կինը ծնվել է 1988 թ.-ի մայիսի 31-ին: