Ղրիմի նախկին փոխվարչապետը ձերբակալվել է
Ղրիմի նախարարական խորհրդի նախագահի նախկին տեղակալը ձերբակալվել է 27 միլիոն ռուբլի կաշառք վերցնելու համար:Այս մասին գրում է Gazet.ru-ն:
Քննչական կոմիտեն դատական գործ է հարուցել:Հետաքննության տվյալներով՝ 2016 թ.-ի դեկտեմբերին պաշտոնյան միջնորդի միջոցով ստացել է նախապես պայմանավարված 27 միլիոն ռուբլի գումարի մի մասը, որի դիմաց, պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով պետք է Ղրիմում կառուցվող բնակելի տարածքներից մեկի վրա աշխատող շինարարական ընկերություններից մեկին դարձներ պայմանագրի կնքման ժամանակ միակ մատակարար:
Աղբյուրների համաձայն՝ խոսքն Օլեգ Կազուրինի մասին է: