Ահաբեկչության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացին Վրաստան էր ժամանել Թուրքիայից
Բաթումիի միջազգային օդանավակայանում ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված ԱՄՆ քաղաքացին Վրաստան էր եկել Թուրքիայից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА Новости-ին:
«Քաղաքացին Բաթումիի օդանավակայանում Ինտերպոլի աշխատակիցների կողմից ձերբակալվել է այն բանից հետո, երբ այդտեղ է ժամանել Թուրքիայից»,-ասել են Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից:
Հաղորդվում է, որ ձերբակալվածը կարող է արտահանձնվել Ուզբեկստան, որի գլխավորությամբ էլ ձեռնարկվել է 39-ամյա մեղադրյալի հետախուզումը: