2016թ.-ին Ճապոնիան օդ է բարձրացրել ռեկորդային թվով կործանիչներ
Ճապոնիայի ինքնապաշտպանության օդուժը 2016 թվականի ֆինանսական տարում ռեկորդային թվով կործանիչներ է օդ բարձրացրել: Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով Ճապոնիայի NHK հանրային հեռուստաընկերությանը:
Նշվում է, որ դրանք օդ են բարձրացվել այլ երկրների օդանավերը որսալու համար: Չնայած ընթացիկ ֆինանսական տարվա ավարտին 1,5 ամիս կա, սակայն ճապոնական կործանիչների արտահերթ թռիչքների թիվն արդեն 1000-ից անցել է, որը 1984 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Այդ ժամանակ որսալու համար թռիչքների ռեկորդ էր սահմանվել, որը 944 դեպք էր կազմել:
Թռիչքների 73 %-ն իրականացվել է Չինաստանի օդանավերին ուղեկցելու, իսկ 26 %-ը՝ ՌԴ-ի օդանավերը որսալու համար:
Վերջին դեպքը, որը ուշադրության կենտրոնում հայտնվեց, տեղի ունեցավ անցյալ տարվա վերջին, երբ Ճապոնիան օդ բարձրացրեց Չինաստանի կողմից օդ բարձրացված սարքերն ուսումնասիրելու համար: Ճապոնիան այդ ժամանակ բողոքի նոտա հղեց Չինաստանին՝ պատահարի հետ կապված: