Գեղարքունիքում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել. 61-ամյա կինը այրվածքներով հիվանդանոցում է
Փետրվարի 15-ին, ժամը 09:25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, 08։30-ի սահմաններում Արծվանիստ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել նշված տան բնակչուհի, 61-մյա Անահիտ Շ.-ն, ով 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել։ Նա առավոտյան փորձել է սուրճ պատրաստել և գազը միացրել է, ինչի հետևանքով էլ առաջացել է պայթյուն, և տան պատն ու առաստաղը փլուզվել են։