Հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը՝ ռուսների վրա. հարցում
Ռուսաստանի քաղաքացիների գրեթե կեսը՝ մոտ 46%-ը, կարծում է, որ հակառուսական պատժամիջոցները բացասական ազդեցություն են թողել իրենց վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով հարցման արդյունքներին:
Նշվում է նաև, որ հարցվածների 24%-ն իր կաշվի վրա անձամբ է զգացել պատժամիջոցների ազդեցությունը: Հարցվածների 40 %-ը կարծում են, որ հակառուսական պատժամիջոցները մեծապես ազդել են հատկապես տնտեսության վրա:
Հարցվածների 42%-ն այն կարծիքն է հայտնել, որ հակառուսական պատժամիջոցները կտևեն եռ 2 տարի, իսկ մոտ 24%-ը կարծում է, որ դրանք կչեղարկվեն 1 տարի անց: