2005 թվականի այս օրը ստեղծվեց «YouTube»-ը
ՅուԹյուբ (անգլերեն՝ YouTube, «you» — դու/դուք և «tube» — խողովակ, ալիք), վիդեո-նախագծային կայք համացանցում, որի մասնակիցները և այցելուները կարող են վերբեռնել, դիտել տեսանյութեր և կիսվել տեսանյութեր դրանցով։ «YouTube»-ի գրասենյակը գտնվում է Սան Բրունոյում և ստեղծվել է 2005 թվականի փետրվարին։
Վեբ կայքը տեսանյութերը ցույց տալու համար օգտագործում է «Adobe Flash» տեխնոլոգիան։ 2006 թվականի նոյեմբեր 13-ին ՅուԹուբը 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարով գնվել է «Google» կողմից։
Չգրանցված այցելուները (ոչ մասնակիցները) կարող են դիտել կայքի տեսահոլովակների մեծ մասը։ Գրանցված մասնակիցները կարող են շատ ավելի մեծ քանակի տեսանյութեր դիտել, այդ թվում՝ 18 տարեկան և բարձր տարիքի համար թույլատրելի տեսանյութեր։ Պոռնոգրաֆիական կամ մերկ տեսարաններ պարունակող տեսանյութ բեռնել ՅուԹուբում արգելված է։