«Samsung»-ի նոր ճկվող սմարթֆոնը շուկա դուրս կգա արդեն այս տարի
«Digitimes»-ը հայտնում է, որ «Samsung» ընկերությունը սույն թվականի չորրորդ քարորդում պատրաստվում է նոր՝ ծալվող սմարթֆոններ արտադրել: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Սկզբում ընկերությունը պատրաստվում է արտադրել այդ սմարթֆոնների քիչ քանակություն, քանի որ ընկերությունը դեռ պետք է լուծի մի շարք տեխնիկական հարցեր, օրինակ՝ թե ինչ նյութից է պատրաստված լինելու սմարթֆոնի պատյանը:
Եթե ընկերությանը հաջողվի լուծել այս խնդիրը, ապա արդեն 2018 թ.-ին կկարողանա սկսել ճկվող սմարթֆոնների մասսայական արտադրություն: