Վրաց պատրիարքը չի հավատում, որ իրեն ցանկացել են թունավորել
Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդ չի հավատում, որ ինչ-որ մեկը ցանկացել է թունավորել իրեն: Այս մասին գրում է «Грузия On-line»-ը:
Նշվում է, որ պատրիարքը հիմա գտնվում է Բեռլինում, որտեղ պետք է վիրահատվի:
«Ես արտահայտում եմ իմ և պատրիարքի կարծիքը: Չեմ հավատում, որ Վրաստանում գոյություն ունի մեկը, ով կարող էր նման մտքեր ունենալ: Ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունեցել: Պատրիարքը նույնպես չի հավատում դրան: Նման բան ես միայն գրքերում եմ կարդացել»,- լրագրողների հետ զրույցում ասել է հայր Նիկոլոսը: