Վրաց կաթողիկոս-պատրիարքի անվտանգության ծառայությունն ուժեղացվել է
Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի անվտանգության ծառայությունն ուժեղացվել է:
Այս մասին գրում է «Грузия On-line»-ը՝ հղում տալով «Рустави 2» հեռուստաալիքին պատրիարքի անվտանգության ծառայության ղեկավար Սոսո Օհանաշվիլիի կատարած հայտարարությանը:
Նշվում է, որ նա նաև մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Վրաստանի գլխավոր դատախազություն է կանչվել՝ հարցաքննության:
Նա չի հերքել փաստը, բայց նշել է, որ չի կարող խոսել իրեն տրված հարցերի մասին: