Մեքսիկայում բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ Թրամփի
Տասնյակ հազարավոր մարդիկ Մեքսիկայում դուրս են եկել փողոցներ` իրենց բողոքն արտահայտելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության դեմ: Այս մասին գրում էТАСС գործակալությունը:
Նշվում է, որ իշխանությունների տվյալների համաձայն՝ ամենամարդաշատ ցույցերը տեղի են ունեցել մայրաքաղաք Մեխիկոյում և Գվադալախարա քաղաքում: Նշված վայրերում ցույցերին մասնակցել են համապատասխանաբար՝ 20.000 և 10.000 մարդ:
Ցուցարարները վանկարկել են. «Կեցցե՛ Մեքսիկան, ո՛չ Թրամփին»:
Դեռ հայտնի չէ, թե որքան կտևեն այս ցույցերը, սակայն, Մեքսիկայի բնակիչները վճռական են տրամադրված: