Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդին փորձել են թունավորել
Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա 2-րդին, հնարավոր է, փորձել են թունավորել: Այս մասին հայտնել է «Рустави-2» հեռուստաընկերությունը:
Ներկա պահին ուղղափառ եկեղեցու առաջնորդը գտնվում է Գերմանիայում և բուժման կուրս անցնում, քանի որ, ինչպես բժիշկներն են հայտնել, նա վիրուսային ինֆեկցիա է տարել, ինչն էլ լեղապարկի բորբոքման պատճառ է դարձել։
Նշվում է, որ ավելի վաղ, նա հրաժարվել է բուժման կուրս անցնել, սակայն, նրա վիճակի վատթարացել է: Վաղը նրան կվիրահատեն:
Ինչպես հայտնում է «Новости- Грузия»-ն՝ փետրվարի 10-ին, հատուկ օպերացիայի ժամանակ Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է Գեորգի Մամալաձեն, ով պատրիարքարանի ունեցվածքի ղեկավարն է: Նա նաև հանդիսանում է հիվանդանոցի տնօրեն: