Ձմեռային օլիմպիադայի ժամանակ հյուրերին կօգնեն ռոբոտ-թարգմանիչները
Առաջիկա ձմեռային օլիմպիադայի ընթացքում, որն անցկացվելու է 2018 թվականի փետրվարի 9-25-ը՝ Հարավային Կորեայում, հյուրերին կօգնեն 29 լեզվով խոսող ռոբոտ-թարգմանիչները: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով Pulse պարբերականին:
Նշվում է, որ թվային թարգմանիչները կօգնեն հաղորդակցվել տարբեր երկրներից ժամանած հյուրերին: Այդ արտասովոր ռոբոտը դեռևս մշակման փուլում է: Դրա ստեղծմամբ զբաղվում են «Hancom Group» ծրագրային ապահովման գրասենյակն ու «Future Robot »ընկերությունը:
Արհեստական ինտելեկտով ռոբոտները «GenieTalk» ծրագրային ապահովում կունենան, որը կարող է ճանաչել ձայնն ու «խոսել» 29 լեզվով, այդ թվում՝ անգլերեն, չինարեն, ռուսերեն և այլ բազմաթիվ լեզուներով: Բացի դա, դրանք կարող են հասկանալ նաև մարդկանց դեմքի միմիկաները: