«Տուն կոմպլեքս»-ի մոտ տնակ է այրվել
Փետրվարի 12-ին, ժամը 22:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դ.Բեկի փողոցում՝ «Տուն կոմպլեքս» խանութ սրահի մոտակայքում, այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:37-ին, մարվել՝ 23:07-ին:
Հողատարածքում այրվել է շարժական վագոն-տնակ՝ մասամբ (մոտ 8 քմ). ներսում կենցաղային իրեր և վառելափայտ (0,3 խ.մ):