Սաուդյան Արաբիայում ինքնաոչնչացող սմարթֆոններ են պատրաստում
Գիտնականները գտնում են,որ պետական կամ կոմերցիոն գաղտնիքներ պահպանելու նպատակով որոշ սմարթֆոններ պետք է ժամանակին ոչնչացվեն: Այս մասին գրում է Life.ru-ն:
Կարևոր գաղտնիքներ պարունակող սմարթֆոնների առևանգման կամ հետախույզի՝ գերի ընկնելու դեպքում շտապ անհրաժեշտ կլինի նրա բջջայինի անհապաղ ոչնչացում: Այդ նպատակով Սուդյան Արաբիայի գիտնականները առաջարկել են հեռախոսի հիշողության քարտի մեջ հատուկ սարք տեղադրել, որը հնարավորություն կտա համապատասխան իրավիճակներում այն անհապաղ ոչնչացնել: Նմանօրինակ ոչնչացումը կատարվում 80 աստիճան ցելսիուսում և պայթյունը ակտիվացնել հնարավոր է GPS-ի կամ այն ծրագրերի միջոցով: