Պատմության մեջ այս օրը. փետրվարի 12
Դեպքեր, որոնք տեղի են ունեցել պատմության մեջ այս օրը.
1429՝ Հարյուրամյա պատերազմի ժամանակ տեղի ունեցավ Ռուվրեի ճակատամարտը, որտեղ անգլիացիները հաղթանակ տարան ֆրանսիացիների նկատմամբ։
1502՝ Վաշքու դա Գաման Լիսաբոնից սկսում է իր երկրորդ ճանապարհորդությունը դեպի Հնդկաստան։
1541՝ Պեդրո դե Վալդիվիան հիմնադրում է Սանտյագո քաղաքը, Չիլի։
1593՝ Ճապոնիա ներխուժում է Կորեա։ Հաենջու ամրոցի համար մղված մարտի ժամանակ Քվոն Յուլի գլխավորած 3000 զինվորները ջախջախում են ճապոնական 30 հազարանոց զորքին։
1818՝ Չիլին հռչակում է իր անկախությունը։
1832՝ Էկվադորը գրավում է Գալապագոսի կղզիները։
1899՝ Գերմանական կայսրությունը Իսպանիայից գնեց Կարոլինյան և Մարիանյան կղզիները։
1912՝ Չինաստանում գահընկեց արվեց վերջին կայսրը։
1950՝ ստեղծվեց Եվրոպական հեռարձակողների միությունը։
1988՝ Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական առաջին զանգվածային ցույցը ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով։
1994՝ Տեղի ունեցավ XVII Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լիլլեհամմեր, Նորվեգիա)։
2009՝ ամերիկյան Colgan Air ընկերության ինքնաթիռը վթարի ենթարկվեց Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում, զոհվեց 50 մարդ։
2002՝
- Հաագայում սկսվում է Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի Slobodan Milošević դատավարությանը
- Իրանի Խորամաբադ քաղաքի օդանավակայանում ինքնաթիռի վթարի ենթարկվելու զոհ է դառնում 119 մարդ։