Հիանալի թիմային աշխատանք. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում «Ուոթֆորդ»-ի հետ հանդիպումից հետո լուսանկար է հրապարակել և գրել. «Երեք միավորը պայուսակում է: Հիանալի թիմային աշխատանք: Շրթունքս լավանում է»:
«Ուոթֆորդ»-ի հետ խաղում ՄՅՈւ-ն հաղթեց 2:0 հաշվով: