ԱՄՆ-ն Վրաստանում նոր ռազմական վերապատրաստման բազա կկառուցի
Իր ռազմաբազաներից մեկի նմանությամբ՝ ԱՄՆ-ն Վրաստանում նոր ռազմաբազա կկառուցի: Այս մասին հատնում է Apsny.ge-ն՝ վկայակոչելով Վրաստանի Պաշտպանության նախարարությանը:
Մոտ օրերս ԱՄՆ-ի պաշտպանության գեներալ Անտոնիո Աուգուստոն կայցելի Թբիլիսի, որպեսզի քննարկվեն կառուցման մանրամասները:
ԱՄՆ գեներալները վրացիներին անվանել են «հպարտ և վստահելի» գործընկերներ, ովքեր կարող են «կայունություն ապահովել Կովկասում և Սև ծովում»: