Թրամփը սկսել է արտաքսել ապօրինի միգրանտներին. ՀՀ քաղաքացիների մասին դեռ տեղեկություններ չկան
ԱՄՆ էմիգրացիոն իշխանություններն ապօրինի միգրանտների դեմ լայնածավալ գործողություններ են սկսել իրականացնել՝ երկրից արտաքսելու նպատակով։ Թրամփն իրականացնում է իր նախընտրական խոստումներից հերթականը՝ ապօրինի ներգաղթյալների դեմ կոշտ պայքարը։ Ի սկզբանե, հայտարարվել էր, որ այս գործողություններն իրականացվելու են օրինախախտ միգրանտների նկատմամբ, ովքեր ապօրինի գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում։
Արդեն երկու օր է՝ մի քանի նահանգներում գործընթացը սկսվել է։ Այդ նահանգների թվում է Կալիֆորնիան, մասնավորապես Լոս-Անջելեսը։ Շուրջ 110 անձ ձերբակալվել է, որից 40-ը դեպորտացիայի է ենթարկվել Մեքսիկա։ Հայաստանի քաղաքացիների մասին դեռ տեղեկություններ չկան։
Սուրեն Սարգսյան. ֆեյսբուք: