ՌԴ-ն ավելի քան 6 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Սիրիա
Ռուսաստնը մեկ օրվա ընթացքում ավելի քան 6 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Սիրիա: Այս մասին գրում է «Интерфакс» գործակալութունը՝ հղում տալով համապատասխան հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է.
«Համա նահանգի Սկալբիա բանակավայրի Ալ-Մահադի և Շեյխ-Մահսուդ, Սուլեյման-ալ-Հալաբի և Ալ Ֆիրդաուս շրջաններում, Հարավային Նոր Հալեպի շրջանում և Ալֆինուն Նասաուիյա շրջանների բնակիչներին է փոխանցվել 3,8 հազար տոննա հաց, 3 հազար բաժին տաք կերակուր և 400 սննդային փաթեթ»:
Բացի դա, ռուսական տրանսպորտային ինքնաթիռներից պարաշյուտներով Դեյր էր Զոր է հասցվել ՄԱԿ-ի կողմից Սիրիայի իշխանություններին փոխանցվող 20,6 տոննա մարդասիրական օգնությունը։