Երկրաշարժ՝ Ֆիլիպիններում. կան զոհեր և վիրավորներ
Ֆիլիպինների հարավում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով, նախնական տվյալներով կա 4 զոհ և 126 վիրավոր: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Associated Press գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տուժածների թիվը 90 է, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.5 մագտնիտուդ:
Առավել ուժգին ցնցումներ են եղել Սուրագաո քաղաքում: Վնասվել են բազմաթիվ շենքեր:
Ներկա պահին, ժամանակավորապես փակվել է նաև օդանավակայանը: