«Հաց բերող» Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվել է
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանն այսօր՝ փետրվարի 9-ին որոշեց կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորել նրան:
Դատական նիստից հետո նրա փաստաբան Տիգրան Եգորյանը լրագրողներին հայտնել է, որ Արթուր Սարգսյանը պետք է ավելի վաղ՝ փետրվարի 6-ին, ներկայանար քննչական մարմնին, բայց ինքը խոսել էր քննիչի հետ, պայմանավորվել էին, որ ավելի ուշ ներկայանա: Ըստ փաստաբանի, փոխհամաձայնությունը հաշվի չառնելով՝ Սարգսյանին կալանավորվել են: