Մխիթարյանը՝ երկրորդ ամիսն անընդմեջ ՄՅՈւ-ի լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)
Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ շրջանի խաղում «Ուիգան»-ի դարպասը Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լավագույն գոլը հունվարին: Անգլիական ակումբի պաշտոնական կայքի անցկացրած քվեարկությունում Մխիթարյանի գոլը ստացել է ձայների 52 տոկոս:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին ևս «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լավագույն գոլի հեղինակ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: