Ֆրանսիայում ատոմային էլեկտրակայանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել
Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող «Ֆլամանվիլ» ատոմային էլեկտրակայանի շինհրապարակում պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Ouest-France-ին:
Պարբերականի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ժամը 10-ի սահմանում: Անվտանգության ծառայություններն արդեն տեղում են հնարավոր հետևանքները չեզոքացնելու համար:
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել:
Նշվում է, որ ռադիոակտիվ վարակման վտանգ չկա, քանի որ օբյեկտը գործարկված չի եղել: Հրշեջների տվյալներով՝ պայթյունն ու դրանից առաջացած հրդեհը տեղի չեն ունեցել օբյեկտի միջուկային տարածքում: