Լիազորված տնտեսական օպերատորները պետք է հաշվառվեն
Այսօր՝ փետրվարի 9-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ մի շարք հանձնարարականներով, որոնց թվում էր նաև լիազորված տնտեսական օպերատորի վերաբերյալ հանձնարարականները:
Վարչապետը մասնավորապես ասաց. «Հանձնարարում եմ ՊԵԿ-ի, ֆինանսների, տնտեսական զարգացման նախարարներին համատեղ աշխատել, մեկ ամսյա ժամկետում վեր հանել և ներկայացնել տնտեսական լիազոր օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները, իսկ հետո զեկուցել՝ հաշվառվածների քանակը»: