Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս...

Բաքուն հավասարակշռությունից դուրս է եկել, և նյարդերը տեղի են տվել. Էդվարդ Նալբանդյանի պատասխանները՝ հարցուպատասխանի ընթացքում

Ռուբիկ Հակոբյան. Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն, հարցս ընդարձակ եմ մի քիչ ձևակերպելու, որովհետև այն վերաբերում է ոչ միայն այստեղ՝ մեզ նստածներիս, այլև, կարծում եմ, լայն հասարակությանը, որոնք հետևում են մեր աշխատանքներին: Խոսքս վերաբերում է Լապշինին Ադրբեջան արտահանձնելուն:

Այսօր առավոտյան գրեթե մեկ նիստ նվիրվեց այդ արտառոց դեպքին, և բնական էր այդ ընդվզումը, այն արժանապատվության խոսքերը, այն կտրուկ առաջարկությունները, որոնք պետք է հնչեին, որոնց ես կողմ եմ:

Բայց, կարծում եմ, այն հիմնական մոտեցումը, որ դրանով փորձում է Ադրբեջանը վախեցնել բոլոր նրանց, ովքեր պետք է գան Լեռնային Ղարաբաղ, դա թերևս այնքան էլ առաջնային չէ, որովհետև ավելի նենգ ծրագիր կա այստեղ, նախ որ ինքը մեկ անգամ ևս ցույց տա, որ ՀԱԿՊ-ում և ԵԱՏՄ-ում ունի ավելի շատ դաշնակիցներ, քան Հայաստանը, վարկաբեկի այդ կառույցները։ Իսկ եթե ՀԱԿՊ-ն և ԵԱՏՄ-ն չարձագանքնեն, արժանի են, որ վարկաբեկվեն, և երկրորդը, նկատի ունենալով մեր ոչ միանշանակ հարաբերություննները Բելառուսի հետ, ցանկություն ունի սրել այդ հարաբերությունները, և ինչու ոչ, գնա նաև կտրուկ քայլերի: Այսինքն՝ կա հստակ սադրանք:

Բայց ես կարծում եմ, որ մենք լավագույնս կարող ենք օգտվել այս իրավիճակից, որովհետև այդ միջնադարյան ձեռագրին մենք շատ քաղաքակիրթ պահվածք կարող ենք որդեգրել, վստահ եմ, որ ընդհակառակը, Արցախ այցելուների քանակը տարբեր մակարդակներում՝ մշակութային գործիչներ, պետական-քաղաքական գործիչներ, շատ ավելի ավելանալու է, եթե մենք իսկապես կարողանանք լավ աշխատել և այս առումով լավագույն պատասխան պետք է լինի այն, որ մենք կարողանանք իսկապես կազմակերպել դա, առավել ևս, որ կան արդեն արձագանքներ, որ ցանկություն ունեն արդեն Հայաստան գալու:

Հարցս հետևյալն է, հարգելի պարոն նախարար, վստահ եմ, որ արդեն քննարկել եք հարցը. ի՞նչ միջոցառումներ, ի՞նչ ծրագրեր ունեք այս հարցին ի պատասխան, պատախան տալու համար և ինչ ձևաչափով եք պատրաստակամ քննարկել Ազգային ժողովի պատգամավորների հետ և մեկ ընդհանուր ծրագիր ձևավորելու հարցում:

Էդվարդ Նալբանդյան. Հարգելի պատգամավորներ, հարգելի պարոն Հակոբյան, Դուք հարց տվեցիք և փորձեցիք պատասխանել ինքներդ Ձեր հարցին: Այսօր առավոտյան արտգործնախարարությունն իր մամուլի խոսնակի միջոցով արձագանքել էր։ Մի քանի օր առաջ տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ ես որակել էի այս գործարքը որպես խայտառակություն և ասել, որ դա վնաս կհասցնի հենց գործարքի մասնակիցներին՝ և ոչ միայն վարկանիշի առումով:

Միանգամայն հասկանալի է մեր հասարակության վրդովմունքը։ Հայաստանի, այլ երկրների, միջազգային կառույցների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, և հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքը համահունչ է:

Իսկ այն քայլերի, գործողությունների վերաբերյալ, որ այսօր բարձրաձայնվել էր, և Դուք էլ հարցնում եք, թե ինչ պետք է անել, ինչ քայլերի պետք է դիմել և այլն, կասեմ հետևյալը. ինչու՞ է Ադրբեջանը այսպիսի գործողությունների գնում: Դուք ասում եք, որ այդքան էլ նրա համար չէ, որպեսզի Արցախ չգնան և այլն։ Երևի առաջին հերթին հենց դրա համար է: Բոլորի ընկալումը, բոլորի արձագանքը հենց դրա մասին է։ Չնայած հիմնավորումները, թե ինչու պետք է արտահանձնեն Լապշինին, դրանով չէին փորձել պայմանավորել. այլ ձևակերպում էին ներկայացրել։ Այն՝ տասնյակ երկրներից հարյուրավոր հեղինակավոր, ականավոր դեմքերի, անգամ՝ պետական այրերի, նախարարների անուններ պարունակող, այսպես կոչված, ադրբեջանական սև ցուցակը ինքնին խոսուն է:

Արդյո՞ք մարդկանց հոսքը կանգնեց դեպի Արցախ: Իհարկե, ոչ, ավելացավ և շարունակելու է աճել: Եվ, բնականաբար, այս ուղղությամբ գործողություններ արվել են, արվում են և պետք է արվեն։ Ու չեմ կարծում, որ այդ գործողությունների մասին մենք պետք է հայտարարենք, թե ինչ ենք անում, ինչպես ենք անում և ինչ պետք է անենք:

Երկրորդ, կարծում եմ նաև, որ Ադրբեջանը փորձում է, Դուք միգուցե ճիշտ եք նշում, ներքաշելով այսպիսի գործարքների մեջ այլոց, այլ ուղղություններով էլ վնաս հասցնել: Բաքուն հավասարակշռությունից դուրս է եկել, և նյարդերը տեղի են տվել, ու հիմա փորձում է այլոց ևս հավասարակշռությունից հանել։ Մենք պետք է չտրվենք դրան և Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնենք:

Ռուբիկ Հակոբյան. Պարոն նախարար, Դուք նշեցիք, որ Ադրբեջանի նպատակը դա էր՝ վախեցնել, բայց միաժամանակ Ձեր պատասխանում կար հետևյալը, որ ընդհակառակը, կավելանա այցելուների թիվը: Այսինքն, ես այն կարծիքին եմ, որ ծրագիրն ավելի նենգ է։

Բայց մեկ ուրիշ բանի մասին եմ ուզում ասել նաև, որ ի վերջո մենք ունեցել ենք և ունենք այդ թերությունը, և նաև իմ դիվանագիտական աշխատանքային պրակտիակայից կասեմ, որ չենք կարողանում իսկապես մի քիչ ավելի կանոնակարգված, ժողովրդական, պառլամենտական, գործադիր, հայկական լոբբին, կարողանանք մեկ ընդհանուր ծրագրով աշխատել: Այսօր, իսկապես, դրա անհրաժեշտությունը կա։ Այսօր առավոտյան ես ասացի՝ կան լրագրողներ, ովքեր իրենք են ցանկություն հայտնել, որ գան Արցախ, և ոչ թե հատուկ Արցախի համար, այլ իսկապես, որ խախտվել է մարդու իրավունքը, ազատ խոսքի իրավունքը, և ես վստահ եմ, որ մշակութային գործիչներ, շատ վստահ եմ, և շատ-շատ մարդիկ այսօր ցանկություն կունենան գալ: Խնդիրը, թե մենք ինչքանով կարող ենք դա կազմակերպել: Ես վստահ եմ, որ լավագույնս կարող ենք օգտագործել, և սա այն դեպքն է, որ Ադրբեջանն իսկապես ինքը կփոշմանի, որ նման քայլ է ձեռնարկել:

Կրկնում եմ, որ չեմ կարծում, որ որևէ խելահաս մարդ, առավել ևս՝ քաղաքակրթության հետ կապ ունեցող, կարող է ողջունել մի քայլ, որը հակասում է միջազգային, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրերին և ազատ խոսքին: Խնդիրն այն է, որ, իմ հաստատ համոզմունք է, լավագույնս կարող ենք օգտվել այս ամենից, և, ընդհակառակը, ապացուցել, որ Ադրբեջանն ընդամենը միջնադարյան ձեռագրով ապրող պետություն է:

Էդվարդ Նալբանդյան. Պարոն Հակոբյան, իհարկե, միանգամայն Ձեզ հետ համաձայն եմ այս իմաստով, և արտգործնախարարությունը միշտ էլ պատրաստ է եղել, պատրաստ է լինելու համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր այդպիսի համագործակցության կողմնակից են:

Դուք տեղյակ եք, քանի որ Դուք էլ եք եղել դիվանագիտական ծառայության մեջ, կարծում եմ, որ հիշում եք, որ արտգործնախարարությունը առնվազն մեկ-երկու անգամ ամսական անցկացնում է off-the-record հանդիպումներ քաղաքագետների, վերլուծաբանների հետ։

Բազմաթիվ անգամներ հանդիպումներ են նաև անցկացվել՝ ոչ միայն բաց լսումներ, այլև աշխատանքային հանդիպումներ՝ պատգամավորների, Ազգային ժողովի տարբեր հանձնաժողովների անդամների հետ, և պատրաստ ենք դա շարունակել:

Արդյո՞ք Ադրբեջանը կփոշմանի, թե՞ չի փոշմանի, կհասկանա՞, թե՞ չի հասկանա. մեկ բան ակնհայտ է, որ Բաքուն առավել ու առավել մեկուսացման մեջ է հայտնվում: Վերջին օրինակն է Ադրբեջանի նախագահի՝ Բրյուսել՝ ԵՄ այցելությունը։ Դուք լավ գիտեք, թե ինչ եղավ, ինչ արձագանքներ եղան, և ինչպիսի հայտարարություններ այնտեղ հնչեցին:

դիտվել է 1218 անգամ
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan