Թուրքական զորքերը մտել են ալ-Բաբ. ընթանում են թեժ բախումներ (լուսանկարներ)
Ըստ թուրքական տեղեկատվական աղբյուրների՝ թուրքական զինուժն ու նրան հարող ընդդիմադիր ուժերն այսօր վաղ առավոտյան մտել են իսլամականների կողմից վերահսկվող ալ-Բաբ քաղաք: «Իսլամական պետության» զինյալների հետ բախումներն այս պահին շարունակվում են արդեն քաղաքում:
Երեկ սիրիական կառավարական ուժերն ալ-Բաբին էին մոտեցել հարավից և 5 կմ հեռավորության վրա էին գտնվում քաղաքից: Եթե թուրքերի ալ-Բաբ մտնելու տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Սիրիայի այդ հատվածում «պայմանավորված» թուրք-սիրիական բաժանարար գիծն անցնելու է հենց ալ-Բաբով:
Սարգիս Գրիգորյան. ֆեյսբուք;